Թերմոս՝ սառը թեյով. Արսեն Ավակովի խորհուրդը հայ ցուցարարներին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-յան իր էջում անդրադարձել է երևանյան վերջին օրերի իրադարձություններին ու կատարել գրառում «Թերմոս՝ սառը թեյով» վերնագրով:
«Թանկագին իմ Հայաստան
Երբ մեզ ծեծեցին ու ցրեցին Կիևի Կրեպոստնոյ նրբանցքում, քանդեցին մեր բարիկադները, թվում էր՝ հույսը ոտնատակ տվեցին…
Անօգնականությունից կոկորդներումս կարկամ զգացվեց: Ձմեռ էր, ձյուն էր տեղում, մենք 8 հոգով ուկրաինական դրոշտ բռնած վերադառնում էինք Մայդան՝ սառած, ծեծված ու ձնաթաթախ …
Մենք մեզ հետ վերցրել էինք մեծ բանակային թերմոս՝ միակը, որ հաջողվել էր դուրս բերել հատուկ նշանակության ջոկատների կողմից ավերված բարիկադներից:
Մեր ոտքերը ցավում էին, մեր ձեռքերը սառչում էին սառնամանիքին ՝ առանց իրարանցման մեջ կորցրած ձեռնոցների, իսկ մենք Մայդանի մեր յուրայիններին էինք տանում այդ ծանր, երիցս նզովյալ 20 լիտրանոց բանակային թերմոսը՝ արդեն սառը թեյով: Այն չնահանջելու ու ազատ լինելու մեր ձգտման խորհրդանիշն էր:
Ոչ մի ոսկե գեղմ չէր համեմատվի իր արժեքով այն թերմոսի հետ, որը մենք այդ ժամանակ մեզ հետ բերեցինք Մայդանի ճամբար: Մենք այնտեղ չբերեցինք թեյ, մենք բերեցինք ազատության թրծված կամքը»: