Սև շոկոլադը և նրա՝ մեզ անհայտ 10 առավելությունները
Սև կամ, ինչպես այն անվանում են, դառը շոկոլադի ամենօրյա գործածումը մեր առողջությանը շատ մեծ օգուտ կարող է տալ։ Եվ այսպես՝
Ի՞նչ առավելություններ ունի սև շոկոլադը
1. Սև շոկոլադը կարող է նվազեցնել ինսուլտի ռիսկը:
Շվեդիայում անցկացված հետազոտությունների տվյալներով՝ այն կանանց մոտ, ովքեր 1 շաբաթ շարունակ կերել էին նվազագույնը 45 գրամ սև շոկոլադ, ինսուլտ առաջանալու ռիսկը նվազել է ավելի քան 20%-ով։
2. Օգնում է սրտի առողջ աշխատանքին:
Սև շոկոլադի կանոնավոր օգտագործումը օգնում է նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի քանակը, իջեցնել արյան զարկերակային ճնշումը և, հետևաբար, էականորեն կրճատել սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման ռիսկերը։
3. Տալիս է հագեցածության զգացողություն։
Շոկոլադը մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում (սննդային մանրաթելեր): Դա նրան դարձնում է այն սննդամթերքներից մեկը, որոնք հագեցածության զգացողություն են առաջացնում։
Այս հատկությամբ սև շոկոլադը լուծում է նաև ավելորդ կիլոգրամներ չհավաքելու խնդիրը։
4. Կարելի է օգտագործել շաքարախտի խնդիր ունեցող հիվանդներին։
Համարվում է, որ սև շոկոլադի հաճախակի օգտագործումը կարող է օգնել շաքարախտի դեմ պայքարի ժամանակ, քանի որ այն բարձրացնում է ինսուլինի նկատմամբ օրգանիզմի զգայունությունը։
5. Բարերար ազդեցություն է գործում մաշկի վիճակի և արտաքին տեսքի վրա։
Շոկոլադը ֆլավոնոիդների բարձր պարունակությամբ մթերք է, հարուստ է նաև հակաօքսիդանտներով, որոնք էլ իրենց հերթին՝ օժտված են ուլտրամանուշակագույն ճառագայթներից մաշկը պաշտպանելու հատկությամբ։
Այնուամենայնիվ, չի կարելի ուտել մի ամբողջ սալիկ սև շոկոլադ և համարել, որ մաշկդ պաշտպանված է արևից։ Պետք է զգույշ լինել և արևի ճառագայթներից պաշտպանող քսուք օգտագործել։
6. Օգնում է թեթևացնել հազի նոպաները։
Շոկոլադի կազմում կա տեոբրոմին կոչվող բաղադրիչը, որն ազդեցություն է գործում թափառող նյարդի վրա, գլխուղեղի այն հատվածի վրա, որը պատասխանատու է հազի նոպաների համար։
7. Օգնում է բարձրացնել տրամադրությունը։
Երբ մարդը ճնշված է, վատ տրամադրություն ունի, դեպրեսիայի մեջ է կամ սթրես է տանում, խորհուրդ է տրվում սև շոկոլադ ուտել։
Այն իրոք թույլ կտա՝ ձեզ ավելի լավ զգաք։ Այդ պատճառով էլ ձեռքի տակ միշտ շոկոլադ ունեցեք։
8. Օգնում է բարելավել արյան շրջանառությունը։
Շոկոլադն օժտված է հակակոագուլյանտային հատկություններով։ Դրանք շատ օգտակար են արյան շրջանառության բարելավման համար, ապահովում են այնպիսի արդյունք, ինչպիսին տալիս է ասպիրինը։
9. Կարևոր է տեսողությունը լավացնելու համար։
Քանի որ, ինչպես արդեն ասվեց, շոկոլադը նպաստում է, որ արյունը գլխուղեղին նորմալ մատակարարվի, համարվում է, որ շոկոլադը կարող է էֆեկտիվ լինել անմիջապես դեպի եղջերաթաղանթ արյունը մատակարարելու հարցում՝ նույնպես։
Իսկ դա, ինչպես հայտնի է, նպաստում է տեսողության լավացմանը։
10. Բարձրացնում է մտավոր ակտիվությունը։
Որոշ հետազոտությունների տվյալներով՝ գլխուղեղի շրջանում արյան լավ շրջանառությունը մեզ ավելի առույգ և ակտիվ լինելու զգացողություն է տալիս՝ դրանով իսկ հեշտացնելով ուսումնառության, ինֆորմացիա մտապահելու և հիշողության հետ կապված այլ գործընթացներ։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ