Բաժիններ՝

Վիճաբանություն, հայհոյանք և հարվածներ՝ ծխախոտը գետին գցելու-չգցելու հարցի շուրջ

Հունիսի 4-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Թադևոսյան փողոցի թիվ 7/3 շենքի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արարատ Հ.-ին և 1963 թ. ծնված Լև Ն.-ին, որոնք ժամը 20.00-ին նշված վայրում խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամ, ծխախոտը գետին գցելու-չգցելու հարցի շուրջ 10-15 րոպե վիճաբանել են իրար հետ, հայհոյել և հարվածներ հասցրել միմյանց:

Արարատ Հ.-ն և Լև Ն.-ն հրաժարվել են հաղորդում տալուց և դատաբժշկական փորձաքննությունից:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս