
Սամի Խեդիրան, հնարավոր է՝ տեղափոխվի «Յուվենթուս»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան հեռանում է մադրիդյան ակումբից Խեդիրայի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ:
Ըստ Tuttosport-ի Խեդիրան արդեն համաձայնության է եկել «Յուվենթուսի» հետ: Աղբյուրը հայտնում է, որ թուրինցիները արդեն համաձայնության են եկել գերմանացու գործակալների հետ պայմանագրի մանրամասների շուրջ: Հաղորդվում է, որ «Յուվենթուսում» Խեդիրան 4,5 – 5 մլն եվրո կստանա, մինչդեռ «Ռեալ Մադրիդումում» նրա աշխատավարձը կազմում էր 4 մլն եվրո: Ամենայն հավանականությամբ, պայմանագիրը կկնքվի 3 կամ 4 տարով: Օրերս ֆուտբոլիստը բուժզննում կանցնի թուրինյան ակումբում, ինչից հետո պարզ կդառնա՝ կկնքվի՞ պայմանագիրը, թե՞ ոչ: Ամռանը Խեդիրան ձեռք կբերի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
Սիրարփի Աղաբաբյան