
Խեդիրան հեռանում է

«Ռեալ Մադրիդի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ հեռանում է «Ռեալ Մադրիդից»:
«Վերջին անգամ՝ Վալդեբեբասում։ Ես հեռանում եմ, բայց ես կկարոտեմ իմ թիմին՝ «Ռեալին», իմ հիանալի մարզչական շտաբին և իմ բոլոր խաղընկերներին։ Տղաներ, մենք հիանալի ժամանակ ենք ունեցել իրար հետ»,- գրել է Խեդիրան։
Խեդիրայի ծառայություններով են հետաքրքրված մի շարք ակումբներ, բայց հավանական է, որ նա կվերադառնա Գերմանիա: Ֆուտբոլիստին իրենց կազմում տեսնելու համար ակտիվ քայլեր են կատարում «Շալկեն» ու «Բորուսիան»:
Սիրարփի Աղաբաբյան