Ինչո՞ւ ընտրել վարունգը

Վարունգն աշխարհի ամենաշատ աճեցվող բանջարեղենն է, որը կարող եք օգտագործել տարբեր առիթներով: Վարունգը «թեթևացնում» է աչքերի ներքևի հատվածների սև շրջանակները: Այն կարող եք ավելացնել աղցաններին կամ սմուզիներին:

Օրվա ընթացքում վարունգ ուտելով՝ անգամ չեք էլ գիտակցում, թե որքան եք «ուրախացնում» ձեր օրգանիզմին:

Ջրով է սնուցում օրգանիզմը

Վարունգը բաղկացած է 90% ջրից: Այդ իսկ պատճառով վարունգը հրաշալի դիետիկ միջոց է և կարող է փոխարինել 8 բաժակ ջուր:

Կարդացեք նաև

Թարմացնում է օրգանիզմը

Վարունգը բնական միջոց է, որն օգնում է ազատվել տհաճ հոտից, պարզապես մեկ կտոր վարունգն ամրացրեք քիմքին, կամ կերեք այն՝ ստամոքսի լարվածությունը հանգստացնելու համար:

Պայքարում է քաղցկեղի դեմ

Վարունգը պարունակում է լիգնան, սա բնական տարր է, որը վարունգին կոշտ տեսք է տալիս: Այն ի վիճակի է պայքարել տարբեր տեսակի քաղցկեղների դեմ, օրինակ՝ կրծքի, միզուղիների և շագանակագեղձի:

Պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ

Վարունգը պարունակում է 90 % ջուր, բացի այդ, այն նաև լի է A,B և C վիտամիններով: Այս վիտամիններն ամրացնում են իմունային համակարգը, էներգիա են հաղորդում:

Արտազատում է ինսուլին

Վարունգը պարունակում է այն հորմոնը, որն անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձի բջիջներին՝ ինսուլին արտազատելու համար:

Պաշտպանում է ուղեղը

Վարունգն ունի նաև հակաբորբոքային հատկանիշներ, որոնք կոչվում են ֆիսետին, որը լավացնում է ձեր հիշողությունը, պաշտպանում նյարդային բջիջները և հիշողությունը:

Մեծ քանակությամբ մանրաթելեր է պարունակում

Ցածր կալորիականության և մանրաթելերի մեծ քանակության շնորհիվ վարունգը համարվում է հրաշալի դիետիկ մթերք:

Մաքրում է տոքսինները

Վարունգի մեջ առկա մեծ քանակությամբ ջուրն օգնում է հեշտորեն օրգանիզմից դուրս բերել տոքսինները: Փաստորեն, վարունգը ձեր օրգանիզմից հանում է տոքսինները՝ այդպիսով կանխարգելելով երիկամների քարերի առաջացումը:

Գեղեցկության համար

Վարունգն իսկական գեղեցկության բանջարեղեն է, որն արդյունավետ է եղունգների, մազերի և մաշկի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս