Խիդաշելին շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին` ՆԱՏՕ-ի ընդլայնմանն աջակցելու համար

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին` ՆԱՏՕ-ի ընդլայնմանն աջակցելու համար:

Խիդաշելիի խոսքերով` ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից այդօրինակ նախաձեռնություններ ցուցաբերելը բոլորին ներշնչում է լավատեսություն. «Ցանկանում են խորին շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտգործնախարարին:

Նա իմ գործընկերն էր Ստրասբուրգում` Խորհրդարական վեհաժողովում, և ես հատուկ շնորհակալ եմ նրան` այդ հայտարարության համար: Բավական կարևոր են ՆԱՏՕ-ի անդամների, մեր գործընկերների կողմից այդօրինակ նախաձեռնություններ ցուցաբերելը:

Բնականաբար, դրանք մեզ տալիս են լավատեսության հիմք: Հետևաբար մենք աշխատում ենք, մենք շատ ժամանակ ունենք: Մինչև հաջորդ գագաթաժողովի անցկացումը կա գրեթե մեկուկես տարի, ինչի համար էլ սպասում ենք իրադարձությունների դինամիկ զարգացմանը: Անթալիայում նման սկիզբը բնականաբար կարևոր է մեզ համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031