Իրանն ու «Վեցնյակը» Վիեննայում մշակում են եզրափակիչ համաձայնագրի տեքստը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանն ու «Վեցնյակը» Վիեննայում քաղաքական տնօրենների մակարդակով սկսած բանակցային փուլի ժամանակ շարունակում են հստակեցնել եզրափակիչ համաձայնագրի տեքստը:

Այս մասին հայտնել է գործակալության զրուցակիցը: Իրանն ու «Վեցնյակը» պայմանավորվել են մինչև հունիսի 30-ը իրանական միջուկային ծրագրի շուրջ բոլոր բանակցություններն անցկացնել Վիեննայում: Դեռ հստակեցված չէ, թե Վիեննայում երբ կանցկացվի բանակցային հաջորդ փուլը:

Տեսանյութեր

Լրահոս