ԵՄ-ը պետք է աջակցի «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ բանակցություններին. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ եթե ԵՄ-ը պատասխանատու ձևով գնահատի էներգետիկ անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը, ապա պետք է աջակցի «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ բանակցություններին:

Լավրովն իր սերբ գործընկեր Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ. «Մենք Հունաստանի, Մակեդոնիայի, Սերբիայի, Հունգարիայի, տարածաշրջանի մյուս երկրների հետաքրքրությունը նախագծի նկատմամբ:

Ես կարծում եմ, որ ներկայումս ամենագլխավորը լոգիստիկայի ու ֆինանսավորման տեսանկյունից գործնական ասպեկտները դիտարկելն է: Կարծում եմ, որ եթե ԵՄ-ը հիմնավորի իր մոտեցումները իրավիճակի պատասխանատու գնահատականների հարցում, ապա Բրյուսելում պետք է աջակցեն այդ բանակցություններին ու ներդրում ունենալ այդ գաղափարների իրագործման մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս