Բաժիններ՝

Լյուքսեմբուրգի վարչապետը միասեռ ամուսնություն է կազմում բելգիացի ճարտարապետի հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Լյուքսեմբուրգի վարչապետը միասեռ ամուսնություն է կազմում իր գործընկեր, բելգիացի ճարտարապետի հետ:

Լյուքսեմբուրգի մեծ դքսության կառավարության 42-ամյա ղեկավար Քսավիե Բետելի ու 36-ամյա Գոիթե Դեսթնեի ամուսնությունը տեղի է ունենալու այսօր, Լյուքսեմբուրգ քաղաքում:

Բետելի ընկերներից մեկը պատմել է, որ զույգը ցանկանում է, որպեսզի ամեն ինչ անցնի ջերմ ու դրական մթնոլորտում և որ պլանավորված չեն ցուցադրական բաներ: Ամուսնական արարողության ավարտից հետո նախատեսված է 600 մարդու ընդունելություն:

Ակնկալվում է, որ դրան կմասնակցի Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Այդպիսով, 2013 թվականից Լյուքսեմբուրգի վարչապետի պաշտոնը զբաղեցնող և իր սեռական կողմնորոշումը չթաքցնող Բետելը կդառնա միասեռ ամուսնություն կազմած առաջին առաջնորդը ԵՄ-ում և երկրորդը` աշխարհում:

Առաջինը դա հինգ տարի առաջ արել է տվյալ ժամանակ Իսլանդիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Յոհան Սիգուրդդարդոտիրը:

Բետելն ու Դեստնեն համատեղ ապրում են 2010 թվականից: Բելգիան նախորդ տարի է օրինականացրել միասեռ ամուսնությունները` դառնալով տվյալ քայլին գնացած ԵՄ-ի 9-րդ երկիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս