Էրդողանն Ալիևին հրավիրել է մասնակցել Թուրքիայում անցկացվելիք G20-ի բոլոր միջոցառումներին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանին:
Հանդիպման ժամանակ Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իլհամ Ալիևին հրավիրում է G20-ի շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումներին, որոնք այս տարի կանցկացվեն Թուրքիայում: Նախորդ տարեվերջից G20-ում նախագահում է Թուրքիան:
Ի պատասխան՝ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ պատրաստվում է G20-ի այն հանդիպմանը, որը 2015 թվականի նոյեմբերին անցկացվելու է Անթալիայում: Հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա զարգացման համար անհրաժեշտ քայլերը: