Միացյալ Թագավորությունը Հայաստանում նոր դեսպան է նշանակել. «Արմենպրես»

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր նոր դեսպան է նշանակել Ջուդիթ Ֆարնուորթին, ով այս պաշտոնում գործող դեսպան Քեթրին Լիչին կփոխարինի 2015 թվականի սեպտեմբերին: «Ես շատ ուրախ եմ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնում նշանակվելու առնչությամբ: Մեծ առավելություն է ծառայել մի երկրում, որն ունի այսքան հարուստ պատմություն և մշակույթ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Ֆարնուորթը` հավելելով, որ իր դիվանագիտական ծառայության ընթացքում աշխատելու է Հայաստանի կառավարության հետ` Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031