Բաժիններ՝

Բաքվի Վերաքննիչ դատարանում անորոշ ժամկետով հետաձգվել է Խադիջա Իսմայլովայի բողոքի քննումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անորոշ ժամկետով հետաձգվել է Բաքվի Վերաքննիչ դատարանի կողմից լրագրողուհի Խադիջա Իսմայլովայի ներկայացրած բողոքի դիտարկումը:

Բաքվի Վերաքննիչ դատարանի այսօրվա նիստն ավարտվել է մեկնարկից րոպեներ անց: Դատարանի դահլիճը ծափահարություններով է դիմավորել Խադիջա Իսմայլովային: Դիմելով դատավոր Գաիլ Մամեդովին՝ Իսմայլովան հայտարարել է, որ իրեն թույլ չեն տալիս շփվել փաստաբանի հետ:

Սակայն դատավորը հայտարարել է, որ այդ հարցը չի վերաբերվում իր իրավասությանը: Իսմայլովան իր գործընկեր լրագրողներին կոչ է արել ամուր մնալ՝ ընդգծելով, որ նրանցից ակնկալում է լրագրողական լավ հետաքննություններ. «Ես ամուր եմ, ինձ համար մի՛ մտահոգվեք»:

Խադիջա Իսմայլովան բողոքարկել է 2015 թվականի փետրվարի 23-ին կայացված դատական որոշումը, որով բավարարվել էր Էլման Հասանովի բողոքը: Տվյալ որոշմամբ լրագրողուհին «զրպարտանքի» համար տուգանվել էր 2500 մանաթով: Ավելի ուշ նրա դեմ ներկայացվեցին մի շարք լուրջ մեղադրանքներ և նրան կալանավորեցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031