
Հենրիխ Մխիթարյանը՝ խորհրդանշական հավաքականում

Goal.com կայքը Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Բունդեսլիգայի 32-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
«Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ կապված ցանկացած լուսավոր բանի կենտրոնում էր»,- գրում է Goal.com-ը:
Բունդեսլիգայի 32-րդ տուրում, երբ «Բորուսիան» 2:0 հաշվով հաղթել էր «Հերտային», Հենրիխը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը