Երկրապահի կյանքը՝ պատերազմից հետո

«Չեմ փոշմանել, պետք լինի՝ հիմա էլ կգնամ. իմ հայրենիքի համար եմ գնացել»,- պատերազմի օրերը հիշելիս՝ այս խոսքերն է ամեն անգամ կրկնում երկրապահ Կարո Ջալալյանը: Կարոն մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին և վերջին օրերին վիրավորվել է, այժմ երկրորդ կարգի հաշմանդամ է: 56-ամյա Կարոն կամավոր է կռվի գնացել, 3 ամիս պատերազմի դաշտում մնալուց հետո վիրավորվել է` գլխի հատվածում վնասվածք է ստացել ու տեղափոխվել Կապանի հիվանդանոց, վիրահատությունից հետո վերադարձել է տուն: Հիշում է` ծնողերը դեմ էին, չէին ցանկանում, որ նա էլ պատերազմի դաշտ գնա. Կարոյի մեծ եղբայրը նույնպես պատերազմի մասնակից էր եղել, ու ծնողները երկրորդ որդուն էլ չէին ցանկանում ուղարկել պատերազմ: Կարոն ծնողների կամքին չենթարկվեց ու 1994 թվականի հունվարին գնաց կռվելու:

erkrapah-Amali (15)

erkrapah-Amali (14)

erkrapah-Amali (8)

Կարդացեք նաև

erkrapah-Amali (9)

erkrapah-Amali (13)

erkrapah-Amali (12)

erkrapah-Amali (7)     erkrapah-Amali (10)

Այժմ Կարո Ջալալյանն իր մոր հետ բնակվում է Արարատ մարզի Զորակ գյուղում: Մայրը` 79-ամյա Գեղեցիկ Ջալալյանը, վատառողջ է, երկար ժամանակ անկողնային հիվանդ է եղել ու հիմա բուժման կարիք ունի, բայց ընտանիքն ամենևին գումար չունի: Հիվանդ է մեծահասակ կինը. սրտամկանային ինֆարկտ և ինսուլտ է տարել, շաքարային դիաբետ ունի, նաև աչքի կատարակտ հիվանդություն է հայտնաբերվել նրա մոտ:

erkrapah-Amali (11)

erkrapah-Amali (2)

Մայր ու որդի շատ հուսահատ վիճակում են հիմա, ու նրանց ցավը միայն այսօրվա օրը չէ. տարիներ առաջ նրանք շատ լավ պայմաններում են ապրել ու ոչ մի բանի կարիք չեն ունեցել: Ջալալյանների ընտանիքը մինչև 1988 թվականը Բաքվում է ապրել, Կարոյի մայրը մինչ օրս չի կարողանում մոռանալ իրենց Բաքվի տունը, ներկայիս տան հետ համեմատելու դեպքում էլ` ցավն ավելի է մեծանում. «Բաքվում մենք շատ լավ ենք ապրել, նոր ռեմոնտ արած տուն էր: Մեր տուն որ մարդ էր մտնում, ասում էր` էլ չենք ուզում ձեր տանից դուրս գալ: Ստեղ էլ ի՞նչ, ո՛չ տուալետ ունենք, ո՛չ բաղնիք…»,- պատմում է տիկին Գեղեցիկը: Այժմյան տունը վերանորոգման կարիք ունի, հողամասը վաղուց բերք չի տալիս, իսկ ձմռանն ի վիճակի չեն լինում տունը տաքացնել:

Ջալալյանները մինչև Բաքվի ջարդերն են փախել Ադրբեջանից, աղջիկը 1988-ի հունվարի 8-ին է ամուսնացել ու ամուսնությունից հետո Հայաստան է տեղափոխվել, ամեն օր մորը խնդրել է` թողնել ամեն ինչ ու գալ Հայաստան, նրանք էլ, զգալով վտանգը, հեռացել են Ադրբեջանից: Գալով Հայաստան` օրերով փորձել են տուն գտնել իրենց համար, ու վերջապես երկար փնտրտուքներից հետո գնել են ներկայիս տունը: Գյուղը, որտեղ հիմա նրանք են ապրում, հարուստ է փախստականներով: Գեղեցիկ տատը պատմում է, որ նրանք այս տունը ադրբեջանցուց են գնել ու ոչ միայն փող էին վճարել տան համար, այլև Բաքվի տունն էլ հետը տվել են տանտիրոջը` փոխանակման նման: Էլ աչքներին ոչինչ չէր գալիս, 6 հազար ռուբլի փող են ավելացրել վրան ու տունը գնել: Տունը հենց առաջին օրվանից էլ շատ լավ վիճակում չի եղել, բայց առաջ լավ այգի ունեին ու առատ բերք էին ստանում, հիմա դա էլ չկա, տունն էլ անհապաղ վերանորոգման կարիք ունի:

erkrapah-Amali (1)

erkrapah-Amali (2)

erkrapah-Amali (5)

erkrapah-Amali (6)

Հիմա այս տանը երկուսով են ապրում` Կարոն ու մայրը, Կարոյի մեծ եղբայրը պատերազմից վերադառնալուց հետո, հայրենիքում աշխատանք չգտնելու պատճառով, գնացել է Ռուսաստան ու այնտեղ է բնակվում` իր ընտանիքի հետ, առաջարկել է մորն ու եղբորը՝ գնալ Ռուսաստան ու իր հետ ապրել, հրաժարվել են. մայրն արդեն սովորել է Հայաստանի հող ու ջրին, իսկ Կարոն դեմ է հայրենիքը լքելուն. հայրն այստեղ է թաղված, ու այս հողը նա չի պատրաստվում լքել: Մեծ տղային Գեղեցիկ տատը 10 տարի չի տեսել, եկել էր Հայաստան հոր մահվան համար, դրանից հետո չի ստացվում գալ. քաղաքացիություն ստանալու խնդիրներ կան, մինչև հիմա չեն լուծվել: Գումարով էլ չի կարողանում օգնել, հազվադեպ մորն ու եղբորը քաղցրավենիք է ուղարկում: «Նոր տարուն երկու կարոբկա կանֆետ ու երկու չայ էր ուղարկել մեզ համար: Կինն է աշխատում, ինքն էլ չի կարողանում աշխատել, հազիվ իրենց են պահում»,- պատմում է Գեղեցիկ տատը:

erkrapah-Amali (16)

erkrapah-Amali (3)

Կարոն չի աշխատում, մայր ու որդի միայն թոշակ են ստանում ու այդ գումարով փորձում գոյատևել կիսաքանդ պատերի ներսում: Կարոն մի անգամ դիմել է Պաշտպանության նախարարություն, օգնություն խնդրել, ասել է, որ երկրապահ է, ու հիմա էլ շատ վատ վիճակում է ապրում, օգնություն է խնդրել` տան վերանորոգման հարցում, սկզբում չեն մերժել, ավելին` ասել են` 100%-ով իրենց օգնություն հասնում է: Որոշ ժամանակ հետո, սակայն, պատասխան-նամակ են ստացել, որտեղ գրված է` չենք կարող օգնել ձեզ: Կարոն պատմում է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը նույնպես դիմել է օգնության համար ու կրկին մերժվել, նույնիսկ մեկ անգամ էլ Նախագահին է նամակ գրել: Հիմա Կարոն միայն մի ցանկություն ունի` վերանորոգել տունը, քանի որ այս տանն արդեն օր օրի անհնար է լինում ապրել: Գումար չունեն վերանորոգման համար, բայց եթե ինչ-որ մեկը հայտնվի ու օգնի իրենց, Կարոն պատրաստ է վերանորոգումն ինքն անել, միայն շինանյութը հատկացնեն, ու վերջ:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հարավային Կովկասում հակամարտությունների հավասարակշռված լուսաբանմանը» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից: Ծրագրում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել ֆինանսավորող կազմակերպության տեսակետներին:

Մանրամասները` տեսանյութում:


Լուսանկարները և տեսանյութը հեղինակի

Տեսանյութեր

Լրահոս