Լևանդովսկին պատրաստ է նոր մարտահրավերների
«Բավարիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին թվիթերի իր էջում պաշտպանիչ դիմակով լուսանկար է հրապարակել և գրել. «Պատրաստ եմ հաջորդ մարտահրավերին»: Սրանով ֆուտբոլիստն ակնարկում է, որ պատրաստ է խաղալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:
Լևանդովսկու մոտ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայացած խաղից հետո ախտորոշվել էր ծնոտի կոտրվածք, նաև՝ ուղեղի ցնցում:
Ֆուտբոլիստի մասնակցության հարցով դեռևս որոշում չի կայացվել, բայց, ինչպես երևում է գրառումից՝ նա պատրաստ է խաղին:
Հիշեցնենք,որ «Բարսելոնայի» և «Բավարիայի» միջև առաջին հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 6-ին:
Սիրարփի Աղաբաբյան