![](/banners/BeFunky-design.jpg)
Դրոշմապիտակավորման պարտադիր պահանջը մի շարք ապրանքատեսակների համար հետաձգվեց 1 ամսով
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/droshmapitak.jpg)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ կառավարության այսօրվա նիստի օրակարգ է ներառվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին հավանություն տալու հարցը: Գործող օրենքով ս.թ. մայիսի 1-ից դրոշմապիտակով պետք է պիտակավորվեն վիտամինը, պատվաստանյութը, դեղը, օծանելիքը և այլ ապրանքներ: Վարչապետն առաջարկել է ՓՄՁ-ներին հնարավորություն տալ մինչև հունիսի 1-ը իրացնելու առանց դրոշմապիտակի ապրանքները՝ մինչև ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր կարգ սահմանի: Նիստում հավանություն ստացած այս հարցը ընդգրկվելու է Ազգային ժողովի ս.թ. մայիսի 5-ին գումարվելիք արտահերթ նիստի օրակարգ: