Բաժիններ՝

Կադիրովը համաձայնել է ցուցմունք տալ Նեմցովի սպանության գործով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պատրաստակամություն է հայտնել ցուցմունքներ տալ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության քրեական գործով. «Ես հաճույքով պատրաստ եմ ցուցմունք տալ: Ոչ մի խնդիր: Եթե դա, առավել ևս, պահանջում են (Նեմցովի) երեխաները»:

Կադիրովն ընդգծել է, որ իրեն հետաքրքիր է իմանալ, թե իր հանդեպ ինչպիսի հարցեր են ծագել Նեմցովի փաստաբանների մոտ: Նախորդ շաբաթ Բորիս Նեմցովի երեխաների փաստաբան Վադիմ Պրոխոռովը միջնորդություն է ներկայացրել Կադիրովին ու Չեչնիայի Հանրապետության բարձրաստիճան այլ պաշտոնաների հարցաքննելու համար:

Փաստաբանի խոսքերով՝ Չեչնիայի տարածքում խոչընդոտում են հետաքննությանը: Բորիս Նեմցովը Մոսկվայում սպանվել է փետրվարի 27-ին: Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ (սպանություն) և 222-րդ (զենքի ապօրինի շրջանառում) հոդվածներով: Հետաքննությունն իրականացնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչությունը:

Նեմցովի սպանության գործով դատարանի որոշմամբ նախնական կալանքի տակ է գտնվում 5 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս