Հանդիպում Հենրի Մորգենթաուի ծոռնուհի, Հարվարդի համալսարանի դասախոս, դոկտոր Պամելա Շտայների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհի, Հարվարդի համալսարանի դասախոս, դոկտոր Պամելա Շտայներին:

Հանդիպմանն արծարծվել են հայ ժողովրդի եւ Արցախի պատմությանն առնչվող մի շարք քաղաքական, մարդասիրական եւ հոգեբանական խնդիրներ:

Նախագահ Սահակյանը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում Հենրի Մորգենթաուի նկատմամբ՝ նրա կյանքն ու աշխատանքը դիտարկելով որպես բարձր պրոֆեսիոնալիզմի եւ բարոյականության չափանիշ:

Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930