Բաժիններ՝

Ռուսաստանին Ղրիմի միացումը պատմական արդարության տարր է. Պուտին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է դարձել ոչ թե նրա համար, որ իրենք ցանկանում են կծել, պոկել ինչ-որ բան, այլ՝ որ թերակղզին ունի ռազմավարական նշանակություն Սևծովյան տարածաշրջանում:

Պուտինն այս մասին հայտարարել է «Նախագահ» ֆիլմին տված հարցազրույցի ժամաակ, որը հեռարձակել է «Ռոսիա 1» հեռուստաալիքը. «Դա պատմական արդարության տարր է: Ռուսաստանն օգնել է Ղրիմի բնակիչներին, որոնք կարող էին մնալ նեոնացիստների իշխանության տակ:

Եթե մարդիկ ցանկանում են վերադառնալ Ռուսաստան և չեն ցանկանում գտնվել նեոնացիստների, ծայրահեղ ազգայնականների ու բենդերականների իշխանության ներքո, ապա մենք իրավունք չունենք լքել նրանց:

Ռուսաստանը պատրաստ է գնալ մինչև վերջ՝ պաշտպանելու համար իր շահերը: Այդ մասին ես հայտնել եմ նաև իմ գործընկերներին: Ես նրանց ասել եմ, որ դա մեզ համար կենսական կարևորության հարց է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս