
Ստամբուլի դատարանը գործել է Գյուլենի ցուցումով. Դավութօղլու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ հայտարարել է, որ Ստամբուլի դատարանը, ով որոշում է ընդունել Թուրքիայի ղեկավարության դեմ դավ նյութելու մեջ մեղադրվող 75 մարդկանց ազատ արձակելու մասին, գործել է Փենսիլվանիայում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի ցուցումով:
Նախօրեին Ստամբուլի դատարանը որոշում է «զուգահեռ կառույցի» գործով անցնող 75 մարդու ազատ արձակման մասին, որոնց թվում են հայտնվել Samanyolu մեդիախմբի ղեկավար Հիդայեթ Քարաջան ու ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Սակայն դատախազության դիմումից հետո ավելի բարձր ատյանի դատարանը չեղյալ է հայտարարել այդ որոշումը:
Դավութօղլուն հայտարարել է. «Նրանք (դատավորները) մեկ շաբաթ առաջ ցուցումներ են ստացել Փենսիլվանիայից, մենք ունենք աուդիոձայնագրություն: Մենք պաշտպանել ենք դատական մարմինների լիարժեք անկախությունը նրանցից, ովքեր փորձում են ղեկավարել նրանց:
Ոմանք սխալ են հասկանում մեզ: Եթե որևէ մեկը ցուցում է հղում դատական իշխանությանը՝ կապված նրա գործունեության հետ և եթե նա լսում է նրանց, ապա դա համարվում է արդարադատությանն ու դատական իշխանությանը դավաճանություն:
Առաջին ատյանի դատարանը, որն իրավունք չուներ ամբաստանյալներին ազատ արձակելու մասին որոշում կայացնելու, դուրս է եկել օրենքի շրջանակներից ու կատարել է իրավագիտական ոլորտում պետական հեղշրջման փորձ»: