
Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե մեդալ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը Սոֆիայում անցկացվող «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում զբաղեցրեց առաջին հորիզոնականն ու ոսկե մեդալ նվաճեց:
Նա, հաղթելով բոլոր գոտեմարտերում, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 6:0 հաշվով պարտության է մատնել իտալացի Դաիգորո Տիմոնչինիին:
Ռաֆայելը Ալեքսանյանը 71 կգ քաշայինների եզրափակիչում 0:4 հաշվով պարտվել է իրանցի Աֆշին Բյաբանգարդին և նվաճել արծաթե մեդալ: Իսկ 80 կգ քաշային Էդուարդ Սարգսյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Նշենք, որ երեկ Արսեն Ջուլֆալակյան 75 կգ քաշային կարգում դարձել էր ոսկե մեդալակիր և հաղթանակը նվիրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: