
Ճապոնիայի վարչապետը մայիսի 9-ի կապակցությամբ չի մեկնի Մոսկվա

Kyodo News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձ Աբեն ամենայն հավանականությամբ կհրաժարվի մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվա մեկնելուց: Այս մասին գործակալությանը հայտնել է Ճապոնիայի կառավարությունում նրա աղբյուրը:
Նրա խոսքերով՝ Տոկիոն ներկա դրությամբ չունի այլ ընտրություն՝ բացառությամբ այդ միջոցառումը բաց թողնելուց: Հրաժարվելով մոսկովյան այցից՝ Աբեն կընդգծի ԱՄՆ-ի հետ բարեկամության կարևորությունը, ուր նա պաշտոնական այցով այցելելու է հաջորդ շաբաթ:
Միևնույն ժամանակ Ճապոնիայի վարչապետը ներկայացուցիչ է ուղարկելու Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկելով Ճապոնիա այցելել մինչև տարեվերջ: