
«Ոմանք փորձում են վերաձևել և կրկնել պատմությունը, ինչն անթույլատրելի է». Չեխիայի խորհրդարանի փոխնախագահ

«Չեխիան հայ ժողովրդի կողքին է».- այսօր Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում այս մասին հայտարարեց Չեխիայի խորհրդարանի փոխնախագահ Զդենեք Շկրոմախը: «Շատ հինավուրց ազգ է հայ ժողովուրդը և այս տարածքում ապրում է երկու և կես հազարամյակ: Առաջինը Ձեր ազգն ընդունեց Քրիստոնեությունը, դա դարձավ կարևոր եվրոպական պատմության համար, նորից է զենքը սկսում կրակել, ոմանք փորձում են վերաձևել պատմությունն ու կրկնել այն, ինչը լավ չէ: Հայոց ցեղասպանությունը հիշելն այսօր շատ կարևոր նշանակություն ունի աշխարհում, որը հանգիստ իրավիճակում չէ: Հոլոքոսթը ևս հիշում եմ: Մենք պատմությունից պետք դաս քաղենք, որպեսզի այն չկրկնվի: Քիչ ենք սովորում պատմությունից: Չեխիայի հանրապետությունը հարգանքի տուրք է մատուցում այդ իրադարձություններին»,- ասաց Չեխիայի խորհրդարանի փոխնախագահը: