Չինաստանը դրական քայլ է համարում Իրանի ու «Վեցնյակի» միջև պայմանավորվածության ձեռք բերումը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը դրական քայլ է համարում Իրանի ու «Վեցնյակի» միջև պայմանավորվածության ձեռք բերումը: Այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

Սի Ծինփինի ու Հասան Ռոուհանիի հանդիպումը տեղի է ունեցել Ջակարտայում Ասիա-աֆրիկյան երկրների ղեկավարների գագաթաժողովում:

Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը մտադիր է շարունակել կապը պահպանել շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ արդար, հավասարակշռված ու փոխշահավետ համաձայնագրին հասնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930