
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը. Ջոն Քերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անհրաժեշտություն է համարել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը:
Քերին այս մասին հայտարարել է երեկ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներով: Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը:
Բացի այդ, Քերին ընդգծել է Հայաստանի հետ հաշտեցման վերաբերյալ Թուրքիայի կառավարության արած հայտարարությունը կյանքի կոչելու ուղղությամբ Անկարայի կողմից կոնկրետ քայլեր ձեռնարկելու կարևորությունը:
Հանդիպման ժամանակ Ջոն Քերին ու Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են նաև Եմենի, Լիբիայի ու Կիպրոսի դեպքերը: