Օբաման հրապարակել է ՀՀ ուղևորվող նախագահական պատվիրակության կազմը
Նախագահ Օբաման հայտարարում է 1915թ. իրադարձությունների 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղևորվող նախագահական պատվիրակության կազմը.
Այսօր նախագահ Օբաման հայտարարեց, որ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում 1915թ. իրադարձությունների 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նախագահական պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են՝
ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյու, պատվիրակության ղեկավար
Նախագահական պատվիրակության անդամներ.
Ռիչարդ Միլս, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարություն
Ջեքի «Կանչելյան» Սփայեր, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 14)
Ֆրանկ Պալոնե, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու Ջերսի, ընտրատարածք 6)
Աննա Էշու, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 18)
Դեյվ Տրոտ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ(Միչիգան, ընտրատարածք 11)
Սպիտակ տուն