
ԵՏՄ-ը թուրքական բիզնեսի համար կբացի նոր շուկաներ դուրս գալու հնարավորություններ. Նազարբաև

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՏՄ-ը թուրքական բիզնեսի համար կբացի նոր շուկաներ դուրս գալու հնարավորություններ: Այս մասին այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը.
«Ղազախստանը Թուրքիայի միջոցով կարող է դուրս գալ Եվրոպա ու Մերձավոր Արևելք: ԵՏՄ-ը թուրքական բիզնեսի համար ճանապարհ է բացում դեպի նոր շուկաներ: Երկու երկրներն ունեն համագործակցության զարգացման մեծ պոտենցիալ»:
Դրա հետ կապված՝ Ղազախստանի նախագահը թուրքական բիզնեսին հրավիրել է մասնակցել երկրի ենթակառուցվածքների զարգացմանը: Նազարբաևը նկատել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը որոշակի անկում է ապրել նախորդ տարի՝ կազմելով 3.5 միլիարդ դոլար: Նազարբաևը դա բացատրել է համաշխարհային ճգնաժամի ազդեցությամբ: