Էրդողանը Նազարբաևին անվանել է «թյուրքական աշխարհի աքսաքալ»
Tengri News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր ղազախ գործընկեր Նուրսուլթան Նազարբաևին անվանել է «թյուրքական աշխարհի աքսաքալ (սպիտակամորուս)» և «թանկարժեք եղբայր»:
Էրդողանի խոսքերով՝ թյուրքական աշխարհի աքսաքալը հատուկ ուշադրություն է հատկացնում իրենց բարեկամությանն ու երկկողմ հարաբերություններին: Էրդողանը հայտարարել է, որ երջանիկ է, որ գրեթե 3 տարի անց վերստին «գտնվում է» իր նախնիների հայրենիքում, սակայն այս անգամ դա անում է նախագահի կարգավիճակով.
«Ներկայումս մեզ շրջապատում են վտանգները: Թուրքիան ու Ղազախստանը, որոնք համարվում են անվտանգության, կայունության ու բարեկեցության խորհրդանիշներ, անպայմանորեն պետք է աշխատեն համագործակցելով»: Էրդողանը Նազարբաևին անվանել է նոր Ղազախստանի ճարտարապետ և հաջողություններ է մաղթել նրան՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: