ԵՄ-ը պետք է վճռական դիրքորոշում հայտնի ԼՂ-ի խնդրի նկատմամբ. Մամեդյարով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռիգայում հանդիպել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Լատվիայի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները և նրանց միջև համագործակցությունը: Մամեդյարովը շնորհավորել է Լատվիային՝ կապված նրա հետ, որ նա նախագահելու է ԵՄ-ում: Մամեդյարովը վստահություն է հայտնել, որ այդ նախագահությունը կլինի հաջող:

Մամեդյարովը հայտարարել է, որ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում առկա է ռազմավարական գործընկերություն: Մամեդյարովն ընդգծել է նաև մյուս ոլորտներում ռազմավարական գործընկերության զարգացման անհրաժեշտությունը: Մամեդյարովը կարծում է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է կրեն փոխշահավետ բնույթ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված՝ Մամեդյարովն ընդգծել է այդ հարցում ԵՄ-ի վճռական դիրքորոշում հայտնելը: Ռինկևիչն իր հերթին հայտարարել է, որ Լատվիան աջակցում է խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ էլ Էլմար Մամեդյարովը, ընդունելով ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնին, հայտարարել էր, որ ԵՄ-ը պետք է վճռական դիրքորոշում ցուցաբերի ԼՂ-ի խնդրի նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս