ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ դատապարտել է նախորդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները, սակայն վերստին հրաժարվել է դրանք ճանաչել որպես ցեղասպանություն:

Երբ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆին խնդրել են մեկնաբանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի արած հայտնի հայտարարությունը, նա հայտարարել է.

«ԱՄՆ նախագահն ու վարչակազմի բարձրաստիճան մյուս ներկայացուցիչները քանիցս ճանաչել են Օսմանյան կայսրության վերջին օրերին 1.5 միլիոն հայերի ոչնչացման պատմական փաստը և ընդգծել են, որ դրա լիարժեք հաստատումը բխում է բոլորի շահերից՝ ներառյալ Թուրքիան, Հայաստանն ու ԱՄՆ-ը»:

Միևնույն ժամանակ Հարֆը վերստին չի արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը: Հռոմի պապի հայտարարության հետ կապված էլ Հարֆը հայտարարել է, որ ավելացնելու որևէ բան չունի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930