
Ռուս զինծառայողները տակտիկական վարժանքներ են սկսել Հայաստանում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս զինվորականները տակտիկական վարժանքներ են սկսել Հայաստանում գտնվող Ալագյազի մարզահամալիրում: Այս մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը.
«Վարժանքներում ներգրավված է ավելի քան 1000 զինծառայող ու մոտ 300 միավոր ռազմական տեխնիկա և սպառազինություն, այդ թվում նաև տանկեր, ինքնագնաց հրետանային սարքեր ու ականանետեր, ինչպես նաև հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի սպառազինություն»: