Լեհաստանի, Դանիայի ու Շվեդիայի արտգործնախարարները ժամանել են Վրաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի, Դանիայի ու Շվեդիայի արտգործնախարարները պաշտոնական այցով գտնվում են Վրաստանում, ուր կանցկացնեն բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը.

«Հատկանշական է, որ սա այդ երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ ձևաչափով համատեղ առաջին այցն է Վրաստան: Տվյալ այցը հանդիսանում է գործընկերների ամուր աջակցության ևս մեկ ցուցիչ»:

Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինը, Դանիայի արտգործնախարար Մարտին Լիդեգարդը և Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմն այսօր կհանդիպեն Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլու հետ, ինչից հետո կկազմակերպվի համատեղ մամուլի ասուլիս:

Բացի այդ, երեք երկրների արտգործնախարարները հանդիպումներ կունենան Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930