Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կոչը՝ Ցեղասպանությանն առնչվող տեղեկատվության տարածման վերաբերյալ

Հայկական հոգեբուժական ասոցիացիան ապրիլի 10-ին կայացած 9-րդ համագումարում հայտարարություն է ընդունել, որում ասված է.

«Կարևորելով Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված բոլոր, այդ թվում՝ 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող միջոցառումները

Նկատի ունենալով, որ Ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվությունն առավելապես փոխանցվում է հուզական արտահայտչամիջոցներով և ճանապարհով, իսկ հատկապես մանկապատանեկան տարիքում կարող է ամրագրվել զոհի հոգեբանական կարգավիճակ, ինչպես նաև պատճառ դառնալ երկրորդային տրավմայի փոխանցման համար

Գտնում ենք, որ 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ անհրաժեշտ է հատկապես նշված տարիքային խմբի համար կանոնակարգել Ցեղասպանությանն առնչվող տեղեկատվության փոխանցումը բոլոր մակարդակներում:

Կարդացեք նաև

Կոչ ենք անում պետական և ոչ պետական մարմիններին այս գործում հանդես գալ միասնական հայեցակարգով և պատրաստակամություն ենք հայտնում մեր հնարավորությունների սահմաններում աջակցել և արձագանքել բոլոր նմանատիպ նախաձեռնություններին:

Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան
Պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյան»:

Տեսանյութեր

Լրահոս