
Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն ավելին է, քան՝ ՌԴ-ում ու Բելառուսում միասին վերցրած. բաց նամակ Ջոն Քերիին

Ադբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի փորձագետների, քաղաքական գործիչների ու ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների մեծ խումբը բաց նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: Դրանում նշված է.
«Մենք մտահոգված ենք Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու իրավապաշտպանների, հավատացյալների, ընդդիմադիր գործիչների կալանավորումները շարունակում են աճել: Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը երկու անգամ մեծ է, քան՝ Ռուսաստանում ու Բելառուսում միասին վերցրած»:
Նամակում նշված է, որ այդ ամենը լուրջ մտավախություններ է առաջացնում ամերիկա-արբեջանական հարաբերությունների կապակցությամբ և կասկածի տակ է դնում ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և միջազգային այլ կառույցների առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին հավատարիմ գտնվելը: