
Իրաքի հարավը երկաթուղային ճանապարհով կկապվի Իրանի հետ

Իրաքյան Aswat al-Iraq լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Իրանն ու Իրաքն ուսումնասիրում են երկու երկրների միջև երկաթուղի կառուցելու հարցը, որի կառուցումը կարժենա 45 միլիոն դոլար: Այս մասին Բասրայում իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրաքի տրանսպորտի նախարար Ջաբեր ազ-Զուբեյդին.
«Մենք պայմանավորվել ենք կառուցել 32 կիլոմետր երկարությամբ երկաթուղի, որը հարավ-արևելյան Բասրայի նահանգը կկապի Իրանի հետ և կառուցել 700 մետրանոց երկաթուղային կամուրջ Բասրայի Սինդբադ կղզուց մինչև Շատ էլ Արաբի գետաբերան: Այս նախագիծը կարող է Իրաքը կապել մյուս երկրների, այդ թվում նաև Իրանի տարածքով «մետաքսե մեծ ճանապարհով» Չինաստանի, Հայաստանի, Ադրբեջանի հետ»:
Ենթադրվում է, որ նախագիծը կավարտվի 20 ամիս անց: