Հռոմի պապի արածը «զրպարտություն» է. Ջեմիլ Չիչեք

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի արած հայտարարությանը: Չիչեքը հայտարարել է, որ Հռոմի պապի արածը «զրպարտություն» է:

Չիչեքը հայտարարել է, որ 2015 թվականը Թուրքիայի համար բեկումնային տարի է՝ հավելելով, որ Հայկական սփյուռքը մեծապես պատրաստվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ «այդ կեղծիքն» ընդունել տալու համար. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ միայն հայերը չէ, որ ցավեր են վերապրել, դա առնչվել է օսմանյան սուբյեկտներից յուրաքանչյուրին:

Ծավալվել է այդպօրինակ վարկաբեկիչ կամպանիա, որ այդ ցավը հայերինն է, ինչը միակողմանի, անարդար գնահատական է: Հռոմի պապն էլ միացել է դրան: Պապի արածը զրպարտանք է, խտրական և անընդունելի, ուղղված է իսլամի դեմ: Այդ հայտարարությունը խաթարում է պատմական իրողությունները և մտահոգիչ հայտարարություն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930