Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը կլինի հիանալի նախագահ. Օբամա

ВВС-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 11-ին Պանամայում Ամերիկայի գագաթաժողովի ավարտից հետո հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը կլինի հիանալի նախագահ.

«Ես կարծում եմ, որ Հիլարի Քլինթոնը կլինի հիանալի նախագահ: Նա իմ ընկերն է»: Ակնկալվում է, որ ԱՄՆ նախկին սենատոր, առաջին տիկին ու պետքարտուղար, 68-ամյա Հիլարի Քլինթոնը նախագահական մրցավազքի մեջ մտնելու մասին պաշտոնապես հայտարարելու է այսօր:

2008 թվականին Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության թեկնածու դառնալու պայքարում զիջել էր Բարաք Օբամային: Քաղաքագետների գնահատմամբ` այսօր նա Դեմոկրատական կուսակցության շարքերում չունի լուրջ մրցակիցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս