Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանի հանդիպումները Յենա քաղաքում
Ապրիլի 9-ին Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը Յենա քաղաք կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Յենայի քաղաքապետարանի հետ հնարավոր համագործակցության և Յենայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման ու իրականացման հետ կապված հարցեր:
Նույն օրը Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ նաև Յենայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վալթեր Ռոզենթալի հետ: Կողմերը քննարկեցին Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Յենայի համալսարանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Յենայի համալսարանի հայ ուսանողների հետ:
ՀՀ ԱԳՆ