TANAP-ն ու «Թուրքական հոսքը» մրցակիցներ չեն. Ալիև
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը հայտարարել է, որ «Անդրանատոլիական» գազատարը (TANAP) «Թուրքական հոսք» գազատարի մրցակիցը չէ.
«Եվրոպա փոխադրվելիք ադրբեջանական գազի ծավալը մեծ չէ: Եվրոպային 10 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելը ոչ քանակի, ոչ էլ գնի տեսանկյունից չի ազդի ռուսական գազի մատակարարումների վրա: TANAP-ը ռուսական գազի մրցակիցը չէ, TANAP-ը միայն միջոց է: Մենք այստեղ չենք տեսնում որևէ մրցակցային միջավայր»:
Պլանավորված է սկզբնական շրջանում TANAP գազատարով մատակարարել 16 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է Թուրքիայի, իսկ 10 միլիարդ խորանարդ մետրը` Եվրոպայի համար: Գազատարով մատակարարվելու է «Շահ Դենիզ 2»-ի գազը: