Բաժիններ՝

Կառավարման նախագահական մոդելին անցում կատարելը կուժեղացնի Թուրքիան. Էրդողան

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կառավարման նախագահական մոդելը կուժեղացնի Թուրքիան: Էրդողանը պարզապես անհրաժեշտություն է համարել կառավարման նախագահական համակարգին անցում կատարելը:

Անդրադառնալով հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին` Էրդողանը ճշգրտում է արել. նա հայտարարել է, որ իր կուսակցությունից պահանջել է ընտրությունների արդյունքներով խորհրդարանում ստանալ ոչ թե 400, այլ` 335 պատգամավորական մանդատ:

Էրդողանը մանրամասնել է, որ դա այն թիվն է, որը հնարավորություն կտա անցկացնել հանրաքվե, որը կառնչվի նաև կառավարման նախագահական մոդելին անցում կատարելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930