Սաուդյան Արաբիան պետք է դադարեցնի իր հանցավոր գործունեությունը Եմենում. Ալի Խամենեի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պետք է դադարեցնի իր հանցավոր գործունեությունը Եմենում:

Ավելի վաղ Եմենի շիա ապստամբների առաջնորդը նույնպես հանցանք էր անվանել Սաուդյան Արաբիայի ավիահարվածները: Շիա ապստամբները կարծում են, որ Սաուդյան Արաբիայի այդ քայլն անհիմն է և հանդիսանում է Եմենի քաղաքացիների դեմ չարդարացված ագրեսիա:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին թույլ չի տա միջամտել Եմենի ռազմական հակամարտության ընթացքին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930