
ԱԺ-ն քննարկում է ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Փոստանջյանի ներկայացրած հայտարարության նախագիծը

Այսօր ԱԺ նիստում քննարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծը, որով կոչ է արվում բոլոր երկրների խորհրդարաններին և միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան Կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:
Նախագծի հեղինակներն են ԱԺ 15 պատգամավորներ՝ գրեթե բոլոր խմբակցություններից: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հայտարարության նախագծով նաև ՀՀ ԱԺ-ն երախտագիտություն է հայտնում այն երկրներին, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը կամ ընդունել են ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ:
«Մենք խնդիր ունենք նաև վերականգելու մեր տարածքային ամբողջականությունը ևս, որովհետև տարածքային ամբողջականությունը չվերականգնելը խոչընդոտում է մեր զարգացմանը»,- ասաց Զ.Փոստանջյանը: