
«Վա՛յ, Արծվիկ ջան, հիմա լսի, ասում ես՝ մենք աշխարհի ամենագազաֆիկացված երկիրն ենք, գումարի, որ ամենաաթար վառող երկիրն ենք»,

«Վա՛յ, Արծվիկ ջան, հիմա լսի, ասում ես՝ մենք աշխարհի ամենագազաֆիկացված երկիրն ենք, գումարի, որ ամենաաթար վառող երկիրն ենք»,- այսօր ԱԺ նիստում գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ ՀՅԴ-ական գործընկերոջը դիմեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա շարունակեց երեկ կիսատ մնացած իր ելույթը և ներկայացրեց, թե ինչ կերպ կարելի է գազի սակագինը իջեցնել, մասնավորապես՝ շահույթի ու մաշվածության մասով կարելի է գինն իջեցնել 10%: Ա.Մանուկյանի խոսքով՝ 10 հազար խմ-ից մի փոքր անգամ ավել սպառելու դեպքում ամսական խնայվում է 1200 դոլար և արդյունքում խոշոր սպառողները տեսուչների հետ պայմանավորվածության մեջ են մտնում ու բոլորովին շահագրգռված չեն խնայելու: Ըստ պատգամավորի՝ եթե նրանց համար գինը մի քիչ բարձրացվի, արդյունքում իրավիճակը կկարգավորվի և բնակչության համար էլ սակագնինը հնարավոր կլինի իջեցնել 6 դոլար:
«Առնվազն համեստ հաշվարկներով՝ 30 դոլար կարելի է իջեցնել, գոտիները մի քիչ ավել ձգելու դեպքում՝ 50 դոլար»,- եզրափակեց Ա.Մանուկյանը:
ՀԱԿ պատգամավորը նաև նշեց, որ հանձնաժողովը ստեղծվեց, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի մեղքերն ավելանում էին և խորհրդարանում մթնոլորտն ավելանում էր նրանց պատժելու համար. «Այս ոգու մեջ մեջ հույս կար, որ ինչ-որ բան կփոխվի: Բայց երբ աթոռները փոխվեց, Հովիկ Աբահամյանին տաբու դրվեց, որ հներին չկպնես: Տեղի ունեցավ մի ուրիշ բան՝ Արմեն Մովսիսիյանին Սերժ Սարգսյանը առավ թևի տակ, Տիգրան Սարգսյանին նշանակեց ուրիշ պաշտոնի, սա նշանակում է, որ իրենք անձեռնմխելիության դաշտում են և Հովիկ Աբրահամյանն ու այս հանձնաժողովն իրավունք չունեն հինը քչփորելու գազի մեղավորներին պատժելու»:
Ա.Մանուկյանը նաև հավելեց, որ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ամռանը հոսանքի գինն ավելացավ և դա ապտակ էր հանձնաժողովին, նաև իրենք չկարողացան ոչ մի նախարարի՝ ոչ նախկին, ոչ ներկա, բերել հանձնաժողով: