
Քիմ Քարդաշյանն իր քույրերի հետ Հայաստան կժամանի ապրիլի 24-ին

Հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր քույրերի հետ Հայաստան կժամանի ապրիլի 24-ին: Այս մասին 168.am-ին հայտնեցին Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած ամերիկյան աղբյուրները:
Քարդաշյանները Հայաստան են ժամանում տուրիստական ամերիկյան մի ընկերության նախաձեռնությամբ և ունեն իրենց ծրագիրը, որի մասին առայժմ չեն հրապարակում:
Հիշեցնենք նաև, որ Քիմ Քարդաշյանը Page Six ամերիկյան տաբլոիդին օրերս հաստատել է իր առաջիկա հայաստանյան այցի մասին տեղեկությունը, և հերքել, թե ապրիլին Հայաստան է գալիս հենց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առիթով: Այս օրերին ամերիկյան մամուլը բազմաթիվ հրապարակուներ է ներկայացնում նրանց այցի և առհասարակ՝ նրանց ընտանիքի, Քիմ Քարդաշյանի հոր մասին:
Մինչ այդ, Երևանի «Mariott» հյուրանոց հյուրանոցում պատրաստվում են դիմավորել Քարդաշյանների աշխատակազմին, քանի որ նրանք որոշակի պահանջներ ունեն հյուրանոցային պայմանների և անվտանգության հետ կապված:
Քիչ առաջ NEWS.am STYLE-ը տեսանյութ ներկայացրեց այն մասին, թե ինչպես է Քիմ Քարդաշյանի աշխատակազմը ժամանում Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել են աղուհացով։ Օդանավակայանից նրանք ուղևորվել են «Mariott» հյուրանոց։
Դիտեք NEWS.am STYLE-ի բացառիկ տեսանյութը՝ «Զվարթնոց» օդանավակայանից։