Ուկրաինայի ու Եմենի նախագահներից կողմից իրենց երկրները հարկադրաբար լքելը տարբեր դեպքեր են. ԱՄՆ պետդեպարտամենտ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը կատարելապես տարբեր է համարում Ուկրաինայում ու Եմենում ստեղծված իրավիճակները: Խոսքը գնում է երկու երկրների նախագահների մասին:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր երկիրը հարկադրաբար լքել է 2014 թվականին, իսկ Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Խադին իր երկիրը լքել է 2015 թվականին:
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է. «Ես չէի օգտագործի «փախչել» տերմինը: Նրան (Խադիին) հարկադրել են զինված հուսիտները, որոնք գրավել են երկրի մայրաքաղաքն ու Եմենի տարածքի մեծ մասը:
Կիևի մեծ մասը չի գրավվել զինված խմբերի կողմից, երբ Յանուկովիչը լքել է: Դրա համար էլ դա կատարելապես այլ իրավիճակ է»: Հարֆը հայտարարել է, որ իրեն հայտնի չէ, թե ինչ պատճառներով է Յանուկովիչը լքել Ուկրաինան:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը գործում է երկակի ստանդարտներով` աջակցելով Եմենի նախագահին ու չաջակցելով Յանուկովիչին:



