Արաբական դաշինքի ինքնաթիռները զենքով լի արկղեր են նետել Ադենում
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Եմենի շիա ապստամբների դեմ գործող դաշինքի ինքնաթիռները զենքով ու հանդերձանքով արկղեր են նետել Ադենում` նախատեսված երկրից փախած նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Խադիի կողմնակիցների համար:
Այս մասին հայտնել է շիա ապստամբների կողմից պատերազմող տեղաբնակ զինյալներից մեկը: Օդից անկարգելներով նետված փայտե արկղերում գտնվել են հրաձգային թեթև զենք, հեռահաղորդակցային սարքավորում ու նռնականետեր:
Արկղերը վայրէջք են կատարել Աթ Թավահի քաղաքային թաղամասում, որը գտնվում է շիա ապստամբների հակառակորդների վերահսկողության ներքո: Ականատեսների խոսքերով` արկղերը բեռնվել են ավտոմեքենաների վրա և տարվել:
Ներկայումս շարունակվում են մարտերն Ադեն նավահանագստային քաղաքի համար, որը հանդիսանում է փախուստի դիմած նախագահի հանդեպ բարյացակամ տրամադրված ուժերի վերջին ամրակետը:
Ապրիլի 2-ին շիա ապստամբները գրավել են Ադենի կենտրոնը: Բացի այդ, ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը հայտնել է, որ շիա ապստամբների ձեռքում են հայտնվել Եմենի ռազմաօդային ուժերը և բալիստիկ հրթիռները: