Բաժիններ՝

Քենիայում համալսարանի վրա իսլամականների հարձակման հետևանքով զոհվել է 147 մարդ

Deutsche Welle-ի փոխանցմամբ` Քենիայի Գարիսա քաղաքի համալսարանի հանրակացարանի վրա ահաբեկիչների ձեռնարկած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 147-ի: Բացի այդ, վիրավորվել է 79 մարդ:

Ներկա դրությամբ արդեն իսկ ավարտված է հատուկ գործողությունը, բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են: Շենքից տարհանվել է 587 մարդ: Հարձակումն իրականացվել է ապրիլի 2-ի առավոտյան:

«Աշ-Շաբաբ» խմբավորման իսլամականները ներխուժել են Գարիսա քաղաքի Garissa University College, որը գտնվում է Սոմալիից 150 կիլոմետր հեռավորության վրա:

Շենքում գտնվել է առնվազն 400 ուսանող, որոնցից ավելի քան 70 հաջողվել է փրկվել: Հաղորդվել է, որ իսլամականները մարդկանց սպանելուց առաջ նրանց բաժանել են երկու խմբի` մուսուլմանների ու ոչ մուսուլմանների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930