Բան Կի Մունը «միջուկային» բանակցությունների հաջող ավարտի համար շնորհավորել է Իրանին ու «Վեցնյակին»

Lenta.ru-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը շնորհավորել է Իրանին ու «Վեցնյակին»` իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:

Բան Կի Մունն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիրը հնարավորություն կտա վերացնելու Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները.

«Այն (համաձայնագիրը) հարգում է Իրանի կարիքներն ու իրավունքները` դրա հետ մեկտեղ միջազգային հանրության համար երաշխիքներ ապահովելով, որ նրա միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ»:

Բան Կի Մունը համոզվածություն է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, ինչը բոլոր երկրներին հնարավորություն կտա համագործակցել անվտանգության ոլորտի բազմաթիվ լուրջ խնդիրների կարգավորման հսրցում:

Տեսանյութեր

Լրահոս