Բաժիններ՝

Օբաման Մերձավոր Արևելքի խնդիրների քննարկման համար հրավիրել է Պարսից ծոցի երկրների առաջնորդներին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պարսից ծոցի երկրների առաջնորդներին հրավիրել է Քեմփ-Դևիդում գտնվող իր նստավայր` քննարկելու համար Մերձավոր Արևելքի անվտանգությանն առնչվող հարցեր:

Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ Օբաման հայտարարել է. «Ես Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի, Կատարի ու Բահրեյնի առաջնորդներին հրավիրել եմ այս գարնանը հանդիպել Քեմփ-Դևիդում (ԱՄՆ)` քննարկելու համար անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման հարցը, լուծելու համար այն բազմաթիվ հակամարտությունները, որոնք այդքան դժվարություններ ու անկայունություն են առաջացրել ողջ Մերձավոր Արևելքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930